Արցախ
Արցախի նախագահը ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը
Արցախի նախագահը ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը 07/06/2021 17:27

Արցախի նախագահը ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ըստ հրամանագրի` 2021 թվականի հուլիս ամսին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` Արցախի Հանրապետության կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։

Հրամանագրի համաձայն`2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Այլ հոդվածներ
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում
Զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն․ ԱԻՊԾ
Զինծառայողների աճյունների՝ Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն․ ԱԻՊԾ
Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ
Հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ
Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է․ Արցախի ԱԳՆ
Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է․ Արցախի ԱԳՆ