Համացանց
Փախչել պատասխանատվությունից բոլոր հարցերում ՝սա է չհաջողված բռնապետի կրեդոն.Անի Կարապետյան
Փախչել պատասխանատվությունից բոլոր հարցերում ՝սա է չհաջողված բռնապետի կրեդոն.Անի Կարապետյան 29/04/2021 15:59

բեռնափոխադրում

Գործող կառավարությունը` պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազում արատավոր հատկանիշների հետ մեկտեղ ունի մեկ այլ տգեղ սովորություն` իրեն վերապահված պարտավորությունը գցել ուրիշի ուսերին: Կառավարության այսօրվա նիստում խոսելով Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրի մասին` Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումը ադրբեջանական իշխանությունների վրա, որպեսզի նրանք վերադարձնեն գերիներին: Բայց Նիկոլը չի խոսել այն մասին, թե անձամբ ինքը և իր չինովնիկներն ինչ պետք է անեն, որպեսզի գերիների վերադարձի օրը մոտեցնեն: Ոչ մի բառ սեփական պարտավորության և գործառույթների մասին, ոչ մի բառ սեփական ծրագրերի և պլանների մասին:
Փախչել պատասխանատվությունից բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում` ահա սա է չհաջողված բռնապետի կրեդոն: Երբ խոսք էր գնում Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման մասին, նա և իր թիմը պատասխանատվությունը գցում էին Ռուսաստանի վրա, թե բա` Պուտինը չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները, Իսկանդերը չի պայթել, զենք չեն տրամադրել, և այլն, և այլն: Երբ խոսք էր գնում կրած խայտառակ պարտության մասին, Փաշինյանն ու թիմը պատասխանատվությունը բարդում էին ԶՈՒ գլխավոր շտաբի վրա, հայտարարելով, թե բա` << ի՞նչ է, վարչապետը մարտ է՞ ղեկավարել, որ վարչապետից եք պահանջում>>: Նիկոլը մոռացել էր, որ դրանից ամիսներ առաջ իր լայվերում գոռում էր, որ ինքն է երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը:
Երբ խոսք էր գնում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին, նա հայտարարում էր, որ մեղավորը շարքային քաղաքացին է, ով ծուլանում է և չի գնում աշխատելու, ասում էր` <<աղքատությունը ձեր գլխի մեջ է>>: Կորոնավիրուսի համաճարակի մասով նա նույնպես մեղադրում էր մարդկանց, ասելով, որ նրանք չեն պահում կանոնները, դիմակ չեն կրում և այլն:
Չկա մի հարց, մի խնդիր, որն ամբողջությամբ իր վրա վերցրած կլիներ Նիկոլը և կտաներ մինչև վերջ: Ամեն ինչը կիսատ, ամեն ինչը ԺԵԿ-ի պետի մակարդակով, ամեն ինչը ձախողված ու ամոթալի ավարտով: Մնում է տեսնենք` իր սեփական կենսագրության ավարտն ինչպիսին կլինի:

Այլ հոդվածներ
Պայքարը հանուն է, այլ ոչ՝ ընդդեմ.Լևոն Մնացականյան
Պայքարը հանուն է, այլ ոչ՝ ընդդեմ.Լևոն Մնացականյան
Շարունակում է ամբողջությամբ օգտվել վարչապետի լիազորություններից.Անի Կարապետյան
Շարունակում է ամբողջությամբ օգտվել վարչապետի լիազորություններից.Անի Կարապետյան
Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է. Վարդինե Օհանյանի ուղերձը
Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է. Վարդինե Օհանյանի ուղերձը
Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին
Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին
Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ. Հովհաննես Խուդոյան
Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ. Հովհաննես Խուդոյան