Քաղաքականություն
Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները 26/04/2021 11:48

բեռնափոխադրում

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային ժողովից։

Նշենք, որ   ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, համաձայն որի՝ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն ռեյտինգային ընտրակարգը վերացվեց։

 Ապրիլի 17–ին, նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրելու օրենքը, բայց եւ չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից օրենքն առերեւույթ խնդրահարույց չէ»,– ասել էր նախագահը։

Այլ հոդվածներ
Կայացել է Կարին Տոնոյանի նախաձեռնած «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը
Կայացել է Կարին Տոնոյանի նախաձեռնած «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը
Վիկտորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից
Վիկտորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը
Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողն ասել է, որ ինքը չեչեն է, «Կապույտ մզկիթի» մոտ է, որտեղ ահաբեկչություն է կատարելու
Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողն ասել է, որ ինքը չեչեն է, «Կապույտ մզկիթի» մոտ է, որտեղ ահաբեկչություն է կատարելու
Խաչիկ Ասրյան.  Հայաստանը  մաքրե՛լ  թուրքահպատակ    Փաշինյան  Նիկոլից
Խաչիկ Ասրյան. Հայաստանը մաքրե՛լ թուրքահպատակ Փաշինյան Նիկոլից