Մամուլի տեսություն
Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան
Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան 23/04/2021 17:42

բեռնափոխադրում

Հնարավոր չէ համակարծիք չլինել ՀՀ ԱԱԾ տնօրենի նշված դիտարկման հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նաեւ տեղադրել է ԱԱԾ տնօրենի խոսիքց մի հատված, որտեղ վերջինս նշել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ Մեղրիի տարածքով Ադրբեջանին ուղիներ տարամադրելու հարցը  եւ մինչեւ այժմ գոյություն ունեցող անորոշությունը լուրջ մտահոգություն է առաջացրել Մեղրիի տարածաշրջանի ողջ բնակչության շրջանում եւ բնակչության մեծ մասն այդ հարցում մեղադրում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը որոշ մարդկանց շրջանում առաջացրել է նաեւ խիստ հուզումնալից վիճակ»:

Այնուհետեւ Լուսինե Սահակյանը հավելում է. «Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում էր մարդկանց փոքր խմբակ էր Մեղրում տպավորություն ստեղծում»: Նա նաեւ հստակեցրել է, որ մեջբերումը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ուղղված գրությունից է:

Հիշեցնենք, որ ապրիլի 21–ին Կապանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր։ «Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում։ Ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ  և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում։ Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցելության ժամանակ մարզի քաղաքներում նրան դիմավորել են հայհոյանքներով, վիրավորանքներով եւ «դավաճան» վանկարկումներով: Իսկ արդեն Կապանում խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ակնկալում է, որ շատ կտրուկ եւ հատու գործողություններով այս հարչցը կլուծվի եւ մեղավորները հանրության համար տեսանելի ձեւով կկանչվեն պատասխանատվության: Իշխանության ներկայացուցիչները նշել էին, որ վարչապետի դեմ ակցիաները կազմակերպված են որոշակի կենտրոնների կողմից, եւ որ դա մի փոքր խմբի մոտեցումներն են:

Այլ հոդվածներ
ԱՄՆ-ն մտադիր չէ վերադառնալ դիտորդի դերին Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով հանդիպումներին
ԱՄՆ-ն մտադիր չէ վերադառնալ դիտորդի դերին Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով հանդիպումներին
ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու․ «Փաստ»
ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու․ «Փաստ»
ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Քոչարյանի հետ դաշինքով․ «Ժողովուրդ»
ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Քոչարյանի հետ դաշինքով․ «Ժողովուրդ»
«Մի հատ մարզային նորմալ այց չեք կարողանում կազմակերպել»․ Փաշինյանը նյարդային է վերադարձել հատկապես վերջին մարզային այցից․ «Փաստ»
«Մի հատ մարզային նորմալ այց չեք կարողանում կազմակերպել»․ Փաշինյանը նյարդային է վերադարձել հատկապես վերջին մարզային այցից․ «Փաստ»
 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»