Համացանց
Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին
Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին 22/04/2021 16:13

բեռնափոխադրում

Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ ուղեկցությամբ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  տիար Վահագն Աթաբեկյանի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը նախարար Օհանյանը Նորին Սրբությանը փոխանցել է Լիբանանի նախագահ Միշել Աունի ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ իբրև Լիբանանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայաստան է ժամանել մասնակցելու ապրիլի 24-ի՝ Հայոց ցաղասպանության հիշատակի արարողություններին:

Նախարարն ընդգծել է նաև, որ լիբանանահայության համար ևս պատմական հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծումն առաջնային է և հայ համայնքն իր հնարավորությունների սահմաններում փորձում է նպաստել դրանց հաղթահարմանը: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով նախարար Վարդինե Օհանյանի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, իր գնահատանքն է հայտնել վերջինիս այս դժվարին ժամանակաշրջանում հայրենիք այցելության համար: Նորին Սրբությունը, անդրադառնալով երկու ժողովուրդներին պատուհասած արհավիրքներին, վստահություն է հայտնել, որ դրանք կհաղթահարեն Աստծու օգնականությամբ, լավատեսությամբ  ու պատմական փորձառության շնորհիվ: Հայոց Հայրապետն իր հերթին ի դեմս նախարարի՝  իր ողջույններն ու բարեմաղթություններն է փոխանցել Լիբանանի նախագահին և կառավարությանը:

Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Լիբանանի իշխանությունները մշտապես աջակցել են  Հայաստանին  և բարձր գնահատել լիբանանահայ համայնքի գործունեությունն  ի նպաստ Լիբանանի զարգացման ու առաջընթացի:

Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ ցեղասպանությունը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և ազգային կյանքի վերակազմակերպմանն աջակցելու համար: Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ երկու երկրների բարեկամությունը պիտի շարունակի նորանոր արդյունքներ գրանցել և առավել ամրապնդվել:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև լիբանանահայության կյանքին և դիմագրաված դժվարություններին՝ կարևոր նկատելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը համայնքի պահպանման և զորացման գործում:

Այլ հոդվածներ
Փախչել պատասխանատվությունից բոլոր հարցերում ՝սա է չհաջողված բռնապետի կրեդոն.Անի Կարապետյան
Փախչել պատասխանատվությունից բոլոր հարցերում ՝սա է չհաջողված բռնապետի կրեդոն.Անի Կարապետյան
Պայքարը հանուն է, այլ ոչ՝ ընդդեմ.Լևոն Մնացականյան
Պայքարը հանուն է, այլ ոչ՝ ընդդեմ.Լևոն Մնացականյան
Շարունակում է ամբողջությամբ օգտվել վարչապետի լիազորություններից.Անի Կարապետյան
Շարունակում է ամբողջությամբ օգտվել վարչապետի լիազորություններից.Անի Կարապետյան
Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է. Վարդինե Օհանյանի ուղերձը
Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է. Վարդինե Օհանյանի ուղերձը
Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ. Հովհաննես Խուդոյան
Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ. Հովհաննես Խուդոյան