Քաղաքականություն
Չեմ կարող լռել սյունեցիների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքի, ակնհայտ խախտումների մասին. իրավապաշտպան
Չեմ կարող լռել սյունեցիների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքի, ակնհայտ խախտումների մասին. իրավապաշտպան 22/04/2021 15:42

բեռնափոխադրում

Բերման ենթարկելիս հաշվի չի առնվել անձի առողջական վիճակը, եւ ավելին, նրան բերման են ենթարկել ձեռնաշղթաներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Շուռնուխի նախկին վարչական ղեկավարի մասնակցությամբ ՔԿ–ից արված տեսանյութին։

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջին ժամանակահատվածում փորձում էի լռել, քանի դեռ քաղաքական խմբավորումները զբաղվում են աթոռակռվով եւ մանիպուլյացիաներով։ Սակայն չեմ կարող լռության մատնել ՀՀ ոստիկանության կողմից անմարդկային վերաբերմունքը սյունեցիների նկատմամբ, ինչպես նաեւ բերման ենթարկելիս «Ոստիկանության մասին» օրենքի ակնհայտ խախտումներին։

 Մանրամասն դիտելով «Ինչպես են Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը ծնկաչոք քարշ տալիս Քննչական կոմիտե» վերտառությամբ տեսանյութը, ուզում եմ մատնանշել մի քանի խախտումներ, որոնք ակնհայտ երեւում են։

Մասնավորապես տեսանյութից երեւում է, թե ինչպես են իրավապահները Քննչական կոմիտե տեղափոխում Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբորը՝ Արարատ Աղաբեկյանին։ Վերջինը եղել է նաեւ պատերազմի մասնակից եւ տեսանյութում հայտնում է այն մասին, որ հիվանդ պառկած է եղել։ Փաստացի, բերման ենթարկելիս հաշվի չի առնվել անձի առողջական վիճակը, եւ ավելին, նրան բերման են ենթարկել ձեռնաշղթաներով։

Նշեմ, որ ձեռնաշղթաները դրանք հատուկ միջոցներ են, որոնք կիրառվում են «Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համապատասխան դրույթի, այն է՝ հանցագործություն կատարող կամ կատարած անձանց հատնաբերելիս, այն դեպքերում, երբ նա ցուցաբերում է դիմադրություն, հանցագործության վայրից փորձում է փախուստի դիմել կամ ինքն իրեն կամ շրջապատին կարող է վնաս պատճառել։

Տեսանյութից ակնհայտ երեւում է, որ Արարատ Արշակյանը բերման ենթարկվելիս ուժասպառ է, նույնիսկ ոտքի վրա կանգնել չի կարողանում, ուստի, չի կարող նաեւ փախուստի դիմել կամ դիմադրել։ Այդ է վկայում նաեւ այն հանգամանքը, որ քննչական սենյակում նկարահանում կատարելու պահին ոսստիկանության աշխատակիցները հանում են ձեռնաշղթաները, եւ բերման ենթարկվածն ուժասպառ հենվում է սեղանին։ Եթե կարող էին հանել տեսախցիկի առջեւ, ինչու՞ չեն փորձել ճիշտ գնահատել իրավիճակն ու հանել ձեռնաշղթաները ավելի շուտ։

Այնուհետ, բերման ենթարկվածի ինքնազգացողության վերաբերյալ Գայանե Պապոյանի հարցին ի պատասխան, անձը խնդրում է շտապօգնություն կանչել, սակայն քննչական գործողություններ իրականացնողները ոչ հարցրել էին, ոչ էլ մինչ այդ փորձել էին բժշկական օգնություն ցուցաբերել առողջական խնդիր ունեցող քաղաքացուն։

Սա լուրջ խախտումներ են, որոնք համակարգային բռնության հստակ դրսեւորումներ են»։

 

Այլ հոդվածներ
Կայացել է Կարին Տոնոյանի նախաձեռնած «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը
Կայացել է Կարին Տոնոյանի նախաձեռնած «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը
Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Վիկտորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից
Վիկտորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը
Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողն ասել է, որ ինքը չեչեն է, «Կապույտ մզկիթի» մոտ է, որտեղ ահաբեկչություն է կատարելու
Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողն ասել է, որ ինքը չեչեն է, «Կապույտ մզկիթի» մոտ է, որտեղ ահաբեկչություն է կատարելու