Հարցազրույցներ
Իմ տվյալներով 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել. Մեծ մասին տարել են անհայտ ուղղությամբ․ Վահե Հակոբյան
Իմ տվյալներով 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել. Մեծ մասին տարել են անհայտ ուղղությամբ․ Վահե Հակոբյան 22/04/2021 13:06

բեռնափոխադրում

Իմ տվյալներով 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել, գրեթե բոլորը՝ ապօրինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Մարդկանց խաբելով, համոզելով, երբեմն առևանգելով նստեցրել են ավտոմեքենաները և մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել անգամ մարզից: Ես գիտեմ, որ այստեղ Մխիթար Զաքարյանն է (Մեղրի համայնքի ղեկավար-խմբ): Մի ժամ առաջ այդպիսի անհասկանալի վիճակով իրեն բերեցին Երեւան: Ընթանում էին շատ արագ՝ մեծաքանակ  ոստիկանների ուղեկցությամբ:

Մենք չգիտենք, թե որ ուղղությամբ են տարել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին: Իշխանություն կոչվածները Սյունիքից ու մարզից դուրս փորձում են մարդկանց գտնել, որոնք կգան ու տեսախցիկի առաջ կմեղանչեն իրենց արածների համար: Այսինքն հերթական անգամ շոու են ուզում կատարել, որ տեսաք՝ ժողովուրդը սխալվել էր»,-ասաց նա՝ հավելելով, որ իր տեղեկություններով, իրական մարդկանցից որևէ մեկը նման մտադրություն չունի:

Այլ հոդվածներ
«Ես հայտարարում եմ պաշտոնապես հիմա մի հատ բան»․ Միքայել Մինասյան
«Ես հայտարարում եմ պաշտոնապես հիմա մի հատ բան»․ Միքայել Մինասյան
Դա կարող է անցնել միայն հանցագործ պետության հանցագործ մտածելակերպ ունեցող նախագահի մտքով
Դա կարող է անցնել միայն հանցագործ պետության հանցագործ մտածելակերպ ունեցող նախագահի մտքով
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին