Հայաստան
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն 21/04/2021 16:20

բեռնափոխադրում

2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 1,375,205 ՀՀ դրամ։

Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ Դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»։

Այլ հոդվածներ
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները՝ 26 555 պայմանագիր
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները՝ 26 555 պայմանագիր
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Ամենավտանգավորը վտանգները բացառելն է. այս վիճակը պահանջում է պետական ռեսուրսների եւ ողջ ազգի մոբիլիզացիա. Ռ. Քոչարյան
Իշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի, նոր խորհուրդ ձեւավորվի. Դումանյան
Իշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում թարմություն մտնի, նոր խորհուրդ ձեւավորվի. Դումանյան
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ