Քաղաքականություն
Փաշինյանը «կորցնում է» Երևանի քաղաքապետարանը
Փաշինյանը «կորցնում է» Երևանի քաղաքապետարանը 21/04/2021 13:32

բեռնափոխադրում

lurerinfo.am լրատվական կայքը գրում է՝

Մարությանն աշխատակիցներին ազատ է թողել արտահերթ ընտրությունների հարցում Հայկ Մարության-Նիկոլ Փաշինյան՝ արդեն ոչ այնքան ջերմ հարաբերությունները նոր փուլ են մտել։ Lurerinfo.am-ի տեղեկություններով՝ կառավարությունն արդեն 1 տարի է սուբսիդիաներ չի տրամադրել Երևանի քաղաքային իշխանությւոններին, ինչի արդյունքում քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն մեկ տարի է չեն ստացել պարգևավճարներ։ Կարճ ասած՝ ով կարողանում ե, յուրացումներ է անում քաղաքային բյուջեից, ով ոչ՝ մնացել է չոր աշխատավարձի հույսին։ Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը՝ ստեղծված իրավիճակում քաղաքապետ Հայկ Մարությանը, Lurerinfo.am-ի տեղեկություններով, խորհրդակցություններից մեկի ժամանակ հայտարարել է, որ եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր աշխատողներն ազատ են ընտրության հարցում՝ պարտավորված չեն Նիկոլ Փաշինյանի համար «ձայն բերել»։ Հիշեցնենք, արդեն տևական ժամանակ է՝ մամուլն անդրադառնում է Փաշինյան-Մարության հակասություններին, որոնք գնալով ավելի ակնառու են դառնում։ Օրինակ՝ Փաշինյանի մարտի մեկի աշխարհացունց հանրահավաքի ժամանակ ոչ Փաշինյանի թիկունքում կանգնածների, ոչ էլ առաջին շարքում կանգնած պաշտոնյաների մեջ Մարությանը չնկատվեց, այնինչ «հեղափոխության» ժամանակ Մարությանը Փաշինյանի կողմնակիցների թվում ամենաակտիվներից մեկն էր։ Այսպիսով՝ Փաշինյանի իշխանության ճաքերը խորանում են․ վարչապետը, ինչպես ասում են, կորցնում է քաղաքապետարանը կամ ինչպես ինքն էր ասում՝ չի տիրապետում իրավիճակին։

Այլ հոդվածներ
Կայացել է Կարին Տոնոյանի նախաձեռնած «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը
Կայացել է Կարին Տոնոյանի նախաձեռնած «5165» ազգային շարժման անդրանիկ համագումարը
Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Վիկտորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից
Վիկտորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցը
Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողն ասել է, որ ինքը չեչեն է, «Կապույտ մզկիթի» մոտ է, որտեղ ահաբեկչություն է կատարելու
Արտակարգ դեպք Երևանում. ահազանգողն ասել է, որ ինքը չեչեն է, «Կապույտ մզկիթի» մոտ է, որտեղ ահաբեկչություն է կատարելու