Տնտեսություն
Եվս  25,415 մլն եվրո ֆինանսավորում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Եվս 25,415 մլն եվրո ֆինանսավորում` ենթակառուցվածքների զարգացման նպատակով 20/04/2021 16:46

բեռնափոխադրում

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական մասնակցությամբ իրականացնում է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը (#ՍՆՏԶ), որի առաջին բաղադրիչով համայնքներից ստացված 101 միկրոծրագրերի հայտերից 94 ծրագիր արդեն հաջողությամբ իրականացվել է, ևս 7-ն ընթացքի մեջ է։ Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում ենթածրագրեր են իրականացվում խոշորացված համայնքներում կամ համայնքային խմբերում՝ ուղղված սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Երկրորդ բաղադրիչի ենթածրագրերի թիվը հասնում է 37-ի, որից 27-ն ավարտվել է, 10-ն իրականացման փուլում է։
🔹Ծրագրի շրջանակում մի քանի տասնյակ համայնքներում կառուցվել են մանկապարտեզներ, վերանորոգվել են դպրոցներ ու մշակութային օջախներ, արդիականացվել են ոռոգման համակարգեր, կառուցվել են ավտոկայանատեղիներ, տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ, միավորված համայնքները վերազինվել են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկայով։
🔹Հաշվի առնելով ծրագրի հաջողությունը` ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև կնքվել է նոր համաձայնագիր, որով լրացուցիչ 25, 415 մլն եվրո է նախատեսվում համայնքների զարգացման նպատակով։ Նոր միջոցներ ներգրավելու շնորհիվ ՍՆՏԶ առաջին բաղադրիչով հնարավոր կդառնա ֆինանսավորել համայնքային սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լրացուցիչ 20 միկրոծրագիր, երկրորդ բաղադրիչով կյանքի կկոչվի 35 ենթածրագիր։

Այլ հոդվածներ
Հեղափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը խուսափել է 375 հազար դրամ հարկային պարտավորությունից
Հեղափոխությունից հետո Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը խուսափել է 375 հազար դրամ հարկային պարտավորությունից
Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել
Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել
Զատիկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն միայն Լարսում առաջացած խոչընդոտներով․ «Արաքս» թռչնաֆաբրիկա
Զատիկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն միայն Լարսում առաջացած խոչընդոտներով․ «Արաքս» թռչնաֆաբրիկա
Խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, նավթամթերքի ոլորտներում
Խստացվել է վերահսկողությունը սեղմված բնական գազի, նավթամթերքի ոլորտներում
«ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը». Արկադի Խաչատրյան
«ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը». Արկադի Խաչատրյան