Իրավունք
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն 20/04/2021 15:02

բեռնափոխադրում

Ապրիլի 14-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդեցին, որ սպանության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Լեոյի ու Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղային «ԳԱԶել»-ում ուղևորներից մեկը դանակահարել էր մյուսին։ Իրավապահ տարբեր կառույցների ծառայողների հետ մեկտեղ դեպքի վայր մեկնեց նաև շտապօգնության խումբը։ Բժիշկներն արձանագրեցին, որ մոտ 40 տարեկան տղամարդը մահացել է. վնասվածքը կրծքավանդակին էր՝ կյանքի հետ անհամատեղելի։

Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Նախ պարզվեց սպանվածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 39 տարեկան։ Ոստիկանության և ԱԱԾ մի շարք ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ հետևյալը։ Երթուղայինում դիմակ կրելու հարցի շուրջ ուղևորների միջև վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում Արտաշատում բնակվող 57-ամյա տղամարդը դանակով խփել էր 39-ամյա տղամարդու կրծքավանդակին ու փախել։

Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, և ապրիլի 17-ին 57-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Մեղադրյալին հայտնաբերելու միջոցառումները շարունակվեցին։

Կենտրոնականի քրեական հետախույզներն իրականացրին նաև բացատրական աշխատանք, որին մասնակցեցին Արտաշատի գործընկերները։ Արդյունքում՝ ապրիլի 20-ին 57-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Այլ հոդվածներ
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Կացնով կտրել ու գողացել էին զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ
Կացնով կտրել ու գողացել էին զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ