Մամուլի տեսություն
 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 20/04/2021 10:22

բեռնափոխադրում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ընդ որում, այդ հանդիպումը կազմակերպվել է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի միջոցով, որը, մամուլի հրապարակումների համաձայն, հրահանգներ է տալիս դատավորներին, քննիչներին ու դատախազներին:

Այստեղ ուշագրավ է, որ երբ նախորդ տարի` դեկտեմբերին, Փաշինյանն իր մոտ էր հրավիրել դատարանների նախագահներին, Վազգեն Ռշտունին հանդիպմանը չէր մասնակցել՝ որպես պատճառաբանություն բերելով առողջական խնդիրները: Այսինքն՝ ստացվում է՝ նախորդ տարի հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը, սակայն արդեն այժմ անհատական հանդիպում է ունենում Փաշինյանի հետ: Դժվար է կանխատեսել, թե ինչու հենց այժմ նման հանդիպում տեղի ունեցավ:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ հենց Վազգեն Ռշտունուց, սակայն տեղեկացանք, որ նա արձակուրդում է, եւ չկարողացանք կապ հաստատել ու ստանալ մեր հարցերի պատասխանները»:

Այլ հոդվածներ
Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան
Հնարավոր չէ համակարծիք չլինել ԱԱԾ տնօրենի այս դիտարկման հետ, իսկ Փաշինյանն ասում էր՝ Մեղրիում փոքր խմբակ է. փաստաբան
ԱՄՆ-ն մտադիր չէ վերադառնալ դիտորդի դերին Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով հանդիպումներին
ԱՄՆ-ն մտադիր չէ վերադառնալ դիտորդի դերին Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով հանդիպումներին
ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու․ «Փաստ»
ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու․ «Փաստ»
ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Քոչարյանի հետ դաշինքով․ «Ժողովուրդ»
ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Քոչարյանի հետ դաշինքով․ «Ժողովուրդ»
«Մի հատ մարզային նորմալ այց չեք կարողանում կազմակերպել»․ Փաշինյանը նյարդային է վերադարձել հատկապես վերջին մարզային այցից․ «Փաստ»
«Մի հատ մարզային նորմալ այց չեք կարողանում կազմակերպել»․ Փաշինյանը նյարդային է վերադարձել հատկապես վերջին մարզային այցից․ «Փաստ»