Իրավունք
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել 19/04/2021 16:14

բեռնափոխադրում

Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած թվով 10 համայնքների ղեկավարների կողմից 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսներին պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ աջակցման միջոցառումների ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով, տվյալ ծրագրի շահառու չհանդիսացող ընդհանուր թվով 366 քաղաքացիների տվյալներ ցուցակագրելու և հիշյալ ցուցակները ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկելու, արդյունքում վերջիններիս կողմից տեղահանվածներին տրամադրվող միանվագ, յուրաքանչյուրին՝ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու և պետությանը ընդհանուր՝ 109.800.000 ՀՀ դրամ նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը:
Նախաքննությունը շարունակվում է:

Այլ հոդվածներ
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Կացնով կտրել ու գողացել էին զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ
Կացնով կտրել ու գողացել էին զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ