Իրավունք
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները 19/04/2021 13:41

բեռնափոխադրում

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունն ամփոփում է շաբաթը.
2021 թվականի ապրիլի 12-ից 19 ընկած ժամանակահատվածում Ոստիկանության ծառայողների արագ ու օպերատիվ աշխատանքի շնորհիվ՝ բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 2 դեպք:

Հանրապետության տարածքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները:
Մեկ շաբաթվա կտրվածքով գրանցվել է 15 ՃՏՊ, որից 5-ը մարմանական վնասվածքով, 10-ը՝ նյութական:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է խարդախության 2, գողության 3, թմրանյութի հայտնաբերման 2 դեպք:
Մեկ քաղաքացի ներկայացել է ոստիկանություն և կամովին հանձնել թմրանյութ, ևս 2 քաղաքացի կամովին զենք ու զինամթերք են հանձնել:
Շաբաթվա ընթացքում չեն արձանագրվել շմոլ գազով թունավորման, դիակի հայտնաբերման կամ սպանության դեպքեր:

Ապրիլի 12-ից 19 ընկած ժամանակահատվածում գրանցվել է համակարգչային հանցագործության և պաշտոնական դիրքի չարաշահման մեկական դեպքեր:
Հանցագործությունները բացահայտելու, բացառելու և դրանց շարունակությունը կանխելու նպատակով, համակարգի համապատասխան ստորաբաժանումները շարունակում են օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել:

Ոստիկանության ծառայողները ներքին անվտանգության, բնակչության ազատ տեղաշարժի նկատառումներից ելնելով շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ստեփանակերտ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում և Ստեփանակերտը շրջաններին կապող ներպետական ճանապարհահատվածներում:

Այլ հոդվածներ
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Կացնով կտրել ու գողացել էին զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ
Կացնով կտրել ու գողացել էին զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ