Առողջապահություն
Նախատեսվում է վերակառուցել Թալինի բժշկական կենտրոնը
Նախատեսվում է վերակառուցել Թալինի բժշկական կենտրոնը 19/04/2021 12:49

բեռնափոխադրում

Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան` շուրջ 180 քմ։
Պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար նախահաշվային արժեքով կտրամադրվի շուրջ միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային պայմանները, զբաղվածության ցածր ցուցանիշները` արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 և ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, ևս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար:
Շինարարական աշխատանքները կտևեն 2.5 տարի:

Այլ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք, մահացել է 23 մարդ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք, մահացել է 23 մարդ
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 նոր դեպք է գրանցվել
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 նոր դեպք է գրանցվել
Կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք է հաստատվել․ 1 օրում վարակից մահացել է 18 մարդ
Կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք է հաստատվել․ 1 օրում վարակից մահացել է 18 մարդ
«Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ». Առողջապահության նախարար
«Այս պահին երեխաների պատվաստման հարց օրակարգում դրված չէ». Առողջապահության նախարար
Կորոնավիրուսով վարակման 1075 և մահվան 19 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 1075 և մահվան 19 նոր դեպք