Ռազմական
Զոհված զինծառայողի մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը․ ՊՆ-ն պարզաբանում է
Զոհված զինծառայողի մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը․ ՊՆ-ն պարզաբանում է 19/04/2021 12:06

բեռնափոխադրում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է երեկ տարածված այն տեղեկությւոնը , թե զոհված զինծառայողի մեդալը ծնողներին հանձնվել է տաքսու վարորդի կողմից․
ՊՆ հայտարարության մեջ ասվում է․

«Ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.
Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:

Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:

Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:

Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:

Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:

Այլ հոդվածներ
Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել․ «Ռազմինֆո»
Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել․ «Ռազմինֆո»
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում տեղի կունենա հատուկ քննարկում
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում տեղի կունենա հատուկ քննարկում
ՀՀ ՊՆ-ն` զինծառայողների անհետացման մասին
ՀՀ ՊՆ-ն` զինծառայողների անհետացման մասին
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ զորամասեր