Ռազմական
Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել․ «Ռազմինֆո»
Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել․ «Ռազմինֆո» 16/04/2021 16:22

բեռնափոխադրում

Թուրքական Aselsan ընկերությունը սերիական արտադրության է դրել անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված CATS (common aperture targeting system) կոչվող էլեկտրո-օպտիկական սենսորային համակարգերը։ Թուրքիայում պնդում են՝ Կանադայի էմբարգոյից* հետո կանադական արտադրանքը կարող են փոխարինել տեղականով։ ԱՅս մասին գրում է Razminfo.am-ը։

*Ապրիլի 12֊ին Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել արտահանման վերահսկման խիստ ռեժիմի համաձայն ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման արտոնագրերը չեղարկելու մասին։ Պատճառը Թուրքիային տրամադրված կանադական տեխնոլոգիաների՝ նախորդ տարվա աշնանն Արցախում պատերազմի ընթացքում [Ադրբեջանի կողմից-Ռազմ․ինֆո] կիրառվելու ապացույցներն են։

Ըստ թուրքական CNN Türk լրատվական գործակալության թղթակցի՝ CATS համակարգերն արդեն ինտեգրվել են թուրքական Bayraktar TB 2 և Anka-S ԱԹՍ-ների վրա, 2020թ-ից** սերիական արտադրության աշխատանքներ են տարվում՝ ներքին և արտաքին պահանջարկը բավարարելու համար։ Համակարգը բաղկացած է ջերմային, HD ցերեկային ու ցածր լուսավորության տեսախցիկներից, հեռավորության չափման լազերային սարքից ու լազերային լուսավորության և ուղղորդման սարքերից։

Ըստ աղբյուրի՝ այժմ Aselsan ընկերությունը մշակում է նաև CATS֊ի արդիականացված ASELFLIR-F500C էլեկտրո֊օպտիկական համակարգը։ Համակարգը պետք է բաղկացած լինի HD ջերմային, HD ցերեկային ու HD կարճալիք ինֆրակարմիր սենսորային համակարգերից։ Ընկերությունը նպատակ ունի 2022թ. կեսից արդեն ինտեգրել համակարգերին, այդ թվում՝ Bayraktar TB2, ANKA-S և Akıncı ԱԹՍ-ների վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Այլ հոդվածներ
Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Զոհված զինծառայողի մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը․ ՊՆ-ն պարզաբանում է
Զոհված զինծառայողի մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը․ ՊՆ-ն պարզաբանում է
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում տեղի կունենա հատուկ քննարկում
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում տեղի կունենա հատուկ քննարկում
ՀՀ ՊՆ-ն` զինծառայողների անհետացման մասին
ՀՀ ՊՆ-ն` զինծառայողների անհետացման մասին
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԶՈւ զորամասեր