Խմբագրական
Որ գետնի տակն անցավ Մարությանի «ծրագրային ֆիշկան»՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանը
Որ գետնի տակն անցավ Մարությանի «ծրագրային ֆիշկան»՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանը 16/04/2021 11:13

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններով Երևանի քաղաքային իշխանությունը վերցրած «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը նախընտրական շրջանում խոստանում էր, որ մետրոյի առնվազն մեկ կայարան ենք կառուցելու Աջափնյակում:

Նշենք, որ դա բավականին լուրջ ֆինանսական միջոցներ պահանջող գործընթաց է. ինչպես հայտարարել էր Երևանի փոխքաղաքապետը՝ կայարանի յուրաքանչյուր 1 կմ-ի շինարարության համար պահանջվում է մոտ 100 մլն դոլար գումար: Քաղաքապետարանից նաև վստահեցնում էին, որ իրենք գտնելու են այդ գումարները Մարությանի հավակնոտ ծրագիրն իրականացնելու համար:

Այս մասին 2019-ի հոկտեմբերին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երևանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողի հետ արդեն ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն, նախանշվել է կայարանի կառուցման վայրը։

Այն ժամանակ հայտարարվում էր, որ ծրագրի իրականացման համար քաղաքի մեկ տարվա բյուջեն լիովին բավական է: Ասում էին`հաշվարկել են: Մինչդեռ ընտրություններից մեկ տարի անց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արդեն ասում էր, որ քաղաքային բյուջեն կարող է չբավականացնել այս կամ այն պրոյեկտն իրականացնելու համար:

Մետրոպոլիտենում ու քաղաքապետարանում արված տարբեր հաշվարկներով՝ նոր կայարան ունենալու համար անհրաժեշտ է մոտ 150 միլիոն դոլար՝ կախված կառուցապատողի առջև դրվելիք պահանջներից։ Ըստ քաղաքապետարանի ծրագրի՝ այդ ներդրումը պետք է արվեր մասնավոր ոլորտից, ինչի դիմաց նույն գործարարը հնարավորություն կունենար առևտրի ու ժամանցի կենտրոններ կառուցել հարակից տարածքներում ու այդպիսով գումարներ վաստակել։ Եվ չնայած ընդամենը 1 տարի առաջ հավատացնում էին, որ ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, կոնկրետ անուններ այդպես էլ չհնչեցին, թե ո՞ւմ հետ էին բանակցում։

Եվ այն պարագայում, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն արդեն ամիսներ շարունակ չեն էլ տեսել քաղաքապետի ընտրություններից առաջ մեծ շոուներ արած ու ճոխ խոստումներ տված քաղաքապետ Մարությանին, Գազելի մեջ ամեն օր ծռված ողնաշարով երթևեկող շարքային երևանցին (և ոչ միայն երևանցին) այդպես էլ չի կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ վերջապես չկառուցվեց այդքան սպասված, գովազդված «Աջափնյակ» կայարանը։

Այլ հոդվածներ
Շինարարություն՝ «հեղափոխական» ոճով
Շինարարություն՝ «հեղափոխական» ոճով
Ինչու են Փաշինյանի մտերիմներին ներկայացնում որպես Քոչարյանի մտերիմ
Ինչու են Փաշինյանի մտերիմներին ներկայացնում որպես Քոչարյանի մտերիմ
25 հազար հետևորդ Անդրադարձի յութուբյան ալիքում
25 հազար հետևորդ Անդրադարձի յութուբյան ալիքում
Ճանաչենք մեր հերոսներին
Ճանաչենք մեր հերոսներին
Andradardz.am -ում կգործի «Հայաստան» համահայկական հիմնադրամ» կայքէջը
Andradardz.am -ում կգործի «Հայաստան» համահայկական հիմնադրամ» կայքէջը