Սպորտ
7 եւ 10–ամյա եղբայրները առեւանգել են «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան
7 եւ 10–ամյա եղբայրները առեւանգել են «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան 12/04/2021 23:37

7 եւ 10–ամյա եղբայրները առեւանգել են «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի ավտոմեքենան

բեռնափոխադրում

Ավտոմեքենայի  առեւանգման դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ապրիլի 10-ին,  Ժամը 13:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Արարատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գեղամ Թումբարյանը, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ից մինչեւ  11:20-ն ընկած ժամանակահատածում Մանանդյան փողոցում գործող «Միկա» մարզահամալիրի մոտ կայանված, իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենան գողացել են: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Կայքի հաղորդմամբ՝ ոստիկանությունը բացահայտել է դեպքը եւ պարզել, որ  ավտոմեքենան առեւանգել են Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ  10-ամյա Ալեքս Հ.-ն եւ նրա եղբայրը՝ 7-ամյա Լեւոն Հ.-ն:

Վերջիններս հայտնաբերվել են Սեբաստիա-Հովնաթան փողոցների խաչմերուկում եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել  ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ հրավիրվել են նրանց ծնողները եւ եղբայրները հանձնվել են նրանց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ , Գ. Թումբարյանը «Սեւան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է:

Այլ հոդվածներ
Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. Սեյրան Օհանյանը՝ Բաբայանի հայտարարության մասին
Շուշիի ազատագրման օպերացիայի մարտական հրամանը ես եմ գրել իմ ձեռքով. Սեյրան Օհանյանը՝ Բաբայանի հայտարարության մասին
«Տոկիոյում արդեն 200-տոկոսանոց մարզավիճակով ենք մասնակցելու». Սիմոն Մարտիրոսյան
«Տոկիոյում արդեն 200-տոկոսանոց մարզավիճակով ենք մասնակցելու». Սիմոն Մարտիրոսյան
«Նպատակը` Աշխարհի առաջնությանը լավ հանդես գալն է». Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյան
«Նպատակը` Աշխարհի առաջնությանը լավ հանդես գալն է». Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյան
Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ և դուրս մնաց պայքարից
Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ և դուրս մնաց պայքարից
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հորդանանի հետ
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հորդանանի հետ