Մշակույթ
Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան
Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան 12/04/2021 11:44

Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան

բեռնափոխադրում

Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգին կկայանա երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարե» պիեսի առաջին կատարումը և Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան» օպերայից «Շշունջս քամուն» արիայի Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրման համաշխարհային պրեմիերան։

 
 

Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայ որբերի օգնության միությանը» (SOAR): Կհնչեն բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորներ Ջ․ Ֆրեսկոբալդիի, Ջ․ Պերգոլեզիի, ինչպես նաև Կոմիտասի, Գ․ Գուրջիևի, Գ․ Նարեկացու ստեղծագործություններից։

Առջևում ապրիլի 24-ն է․ իմ ստեղծագործական գործունեության ընթացքում, կարծում եմ, չի եղել տարի, որ չանդրադառնամ մեր պատմության այս ողբերգական էջին՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Այս տարի ապրիլի 20-ի մենահամերգս նույնպես նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Թեմային համահունչ կազմել եմ հատուկ ծրագիր՝ Գուրջիևի միստիկ երաժշտությամբ, բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործություններով, ինչպես նաև կներկայացնեմ դաշնամուրային մի քանի փոխադրումներս և երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարէ» պիեսի պրեմիերան»,- նշում է Հայկ Մելիքյանը։

«Ապրելու մեծ խորհուրդ կա այս մենահամերգում․ այն բարեգործական է, համերգի ողջ հասույթը պետք է տրամադրվի SOAR-ի՝ ընկած զինվորների ընտանիքների աջակցության կենտրոնին»,- հավելում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը։

Այլ հոդվածներ
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները
Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները
Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը
Նախագահն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
Նախագահն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ
«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ