Իրավունք
Նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 09/04/2021 21:18

Նախկին նախարար Միքայել Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

բեռնափոխադրում

Պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր վստահորդը Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Այսպես կոչված մարտի 1-ի հայտնի քրեական գործով իմ պաշտպանյալ նախկին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունի Հարությունյանի խնդրանքով հրապարակում եմ իր կողմից այսօր` 09.04.2021թ-ին ՌԴ Մոսկվա քաղաքից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին ուղղված հանցագործության մասին հաղորդումը: Հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով պաշտպանական կողմի համոզմամբ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործություն»:

 

Այլ հոդվածներ
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը