Քաղաքականություն
«Հայաստանը կռացրել է տարածաշրջանային «հավալայի» զոհի կարգավիճակում». Սոս Հակոբյան
«Հայաստանը կռացրել է տարածաշրջանային «հավալայի» զոհի կարգավիճակում». Սոս Հակոբյան 08/04/2021 19:31

«Հայաստանը կռացրել է տարածաշրջանային «հավալայի» զոհի կարգավիճակում». Սոս Հակոբյան

բեռնափոխադրում

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրտդ մղկտում է, երբ տեսնում ես Ն.Փ.-ին դեմ առ դեմ Պուտինի հետ: Եվ խնդիրը նրա անմխիթար ռուսերենը չէ, գուլպաների մեջից կախված կոշիկի քուղերը չեն, պիջակի աթոռից կախված փեշն էլ չէ: Խնդիրը, նույնիսկ, հիշյալ չարիքի նկատմամբ արտահայտված վատ վերաբերմունքս չէ:
Խնդիրը Հայաստանի մեղկությունն ու անճարությունն է, որը ցայտուն դրսևորվում է, անգամ, դաշնակցային երկրում: Ժամանակի լկտի ինքնավստահությամբ հանդես եկողը Հայաստանը կանգնեցրել է, ավելի շուտ, կռացրել է տարածաշրջանային «հավալայի» զոհի կարգավիճակում:
Մեր մեջքը կամաց-կամաց ուղղելու, Հայաստանի հետ հարաբերվելու տոնայնությունը փոխելու միակ հնարավորությունը նոր քաղաքական ղեկավարության ձևավորումն է:
«Հայրենիքը», որպես նոր քաղաքական ուժ, հարուստ լինելով պետական կառավարման համակարգում փորձ և գիտելիքներ ունեցող մարդկանցով, հասնելու է Հայաստանի քաղաքական վերակենդանացմանը:
Ուժեղ Հայաստանի հեռանկարը լինելու է, քանի դեռ մեր երկրում կան այդ գաղափարը կրող նվիրյալներ, որոնք իրենց հայրենիքի հաշմանդամության հետ երբեք չեն մերվելու:
Հայրենիքի համար ամեն ջանք քիչ է...

Այլ հոդվածներ
Չեմ կարող լռել սյունեցիների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքի, ակնհայտ խախտումների մասին. իրավապաշտպան
Չեմ կարող լռել սյունեցիների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքի, ակնհայտ խախտումների մասին. իրավապաշտպան
ԱԺ-ում դռնփակ նիստում տող առ տող պետք է ներկայացվի Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը. Փաշինյան
ԱԺ-ում դռնփակ նիստում տող առ տող պետք է ներկայացվի Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը. Փաշինյան
Դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել Փաշինյանի դեմ բողոքող սյունեցիների դեմ
Դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել Փաշինյանի դեմ բողոքող սյունեցիների դեմ
Նիկոլ Փաշինյանը Սյունիքում այցելել է ՊՆ N զորամաս. Մանե Գեւորգյան
Նիկոլ Փաշինյանը Սյունիքում այցելել է ՊՆ N զորամաս. Մանե Գեւորգյան
Լարված իրավիճակ՝ Երևանի Բաղրամյան 70 հասցեում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ» (ֆոտո)
Լարված իրավիճակ՝ Երևանի Բաղրամյան 70 հասցեում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ» (ֆոտո)