Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի կառուցումից
Թուրքիան ոչ մի պարագայում չի հրաժարվի «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրագործումից, որը կոչված է դառնալու Սև և Մարմարա ծովերը միացնող նոր նավագնացային զարկերակ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Անկախ նրանից, թե ով ինչ է ցանկանում կամ չի ցանկանում, մենք սկսում ենք և կկառուցենք «Ստամբուլ» ջրանցքը, որը կծառայի մեր ժողովրդին»,-ասել է նա: |