Արցախ
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ 06/04/2021 21:19

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

բեռնափոխադրում

Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ՝ Հանրապետության ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են հանրապետությունում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչողության հարցերին արագ և արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր:

Վերջին ամիսներին հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների և զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ և օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին և բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը:

Քննարկվել են նաև ռազմական գործողությունների հետևանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի և ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահի հանձնարարականով անվտանգության նկատառումներից ելնելով սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարևոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները:

Այլ հոդվածներ
Հադրութի և Շուշիի տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան․ Արայիկ Հարությունյան
Հադրութի և Շուշիի տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան․ Արայիկ Հարությունյան
Ադրբեջանցի զինվորականի կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու գործը վարույթ է ընդունվել
Ադրբեջանցի զինվորականի կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու գործը վարույթ է ընդունվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնումն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնումն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
Երևանում ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Երևանում ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով