Ամերիկաբնակ հայտնի երգիչ Տիգրան Ասատրյանը հարցազրույց է տվել բլոգեր Մհեր Բաղդասարյանին «Tete A Tete» հաղորդման շրջանակներում: Նա անդրադրձել է իր եղբոր՝ Սեդրակ Ասատրյանի մահվան հանգամանքներին, խոսել հասարակության շրջանում երկար ժամանակ տարածված այն կարծիքի մասին, թե դա սպանություն է եղել: «Ես և երջանկահիշատակ եղբայրս՝ Սեդրակը երկվորյակներ էինք և այդ չարաբաստիկ օրը հայրս համերգային շրջագայության էր Ռուսաստանում: Տանը նստած էինք, այդ չար, վատ լուրն առնելուց առաջ թիկունքիս ձախ կողմը անբնական մի ցավ զգացի: Մայրիկիս ասացի՝ մեջքիս այնպիսի ցավ կա, որ նման բան երբեք չի եղել: Ցավը զգալուց 20 րոպե հետո հեռախոսով լուր ստացանք, որ դեպք ա եղել: Ընկերը զանգեց, ասաց՝ Սեթոն իրան վատ ա զգում: Ես իր խոսալու տոնից զգացի, ասացի՝ ուզում եմ ասես, ուղղակի վա՞տ ա զգում իրեն, թե՞ լուրջ բան ա եղել: Ընկերը սկսեց լացել, արդեն հասկացանք՝ ինչ էր եղել... : Դրանից հետո տարածվեցին շատ լուրեր, թե Սեթոյին թունավորել են, սպանել են. ո՛չ, ուղղակի ճանապարհին գիշերը մեքենա վարելիս ղեկի վրա քնել ա: Իր հետ եղած ընկերը վթարից 6 ամիս հետո վախից մահացել ա: Թող բոլորը տեղեկանան, որ ո՛չ թույնել են, ո՛չ սպանել են: Երբ մենք զանգեցինք հորս՝ Արամ Ասատրյանին, ասացինք՝ նման դեպք ա եղել, հարցրեց՝ իմ տղուն խփե՞լ են, թե՞ դեպք ա եղել, ասացի՝ չէ՛, պապ ջան, ղեկին քնել ա ...»,- պատմել է Տիգրան Ասատրյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: