Տարածաշրջան
Տավուշի սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների քննարկումը՝ ուղիղ միացմամբ
Տավուշի սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների քննարկումը՝ ուղիղ միացմամբ 02/04/2021 16:40

Տավուշի սահմանամերձ համայնքներում առկա խնդիրների քննարկումը՝ ուղիղ միացմամբ

բեռնափոխադրում

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները շարունակում են առերեսվել լուրջ մարտահրավերների հետ: Խորացող սոցիալական խնդիրները, կրթական հնարավորությունների սահմանափակվածությունը և հակառակորդի կողմից կրակոցների վտանգը մշտապես ուղեկցում են սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Այս ամենի հետևանքն արտագաղթն է՝ լքված տների ու դատարկվող գյուղերի տեսքով:
Մարզի մշտական բնակչությունը կազմում է շուրջ 125 հազար մարդ, որից 18 հազարը 63 տարեկանից բարձր տարիքային խմբում է, հատկապես սահմանամերձ համայնքներում մահացության ցուցանիշը հաճախ գերազանցում է ծնելիությանը:
Չնայած, վերջին տարիներին իրականացվել են բազմաթիվ սուբվենցիոն և մասնավոր ներդրումային ծրագրեր, սակայն պատերազմից հետո բացասական սպասումները, ապատեղեկատվության վտանգավոր հոսքը իրավիճակն առավել բարդացրել են։
Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալական խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված կառավարության քաղաքականությանը և զարգացման հնարավորություններն են «Հոդված 3» ակումբի կազմակերպած տեսակապի միջոցով քննարկում Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

 
 

Այլ հոդվածներ
Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ
Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ
Աշխարհի 14 քաղաքներում լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
Աշխարհի 14 քաղաքներում լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո
«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո
Մեկնարկել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
Մեկնարկել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը