Տարածաշրջան
2021թ. մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել
2021թ. մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել 02/04/2021 00:02

2021թ. մարտին Թուրքիայի արտահանումը ռեկորդային աճ է գրանցել

բեռնափոխադրում

2021-ի մարտին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով: Այս մասին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:

Նա նշել է, որ մարտի արտահանման ծավալները, որոնք գումարային արտահայտմամբ կազմել են 18 մլրդ 985 մլն դոլար, այդ երկրի պատմության մեջ բոլոր ժամանակների համար ամենաբարձր ցուցանիշն է, գրում է Ermenihaber-ը:
Փեքջանի ներկայացրած տվյալների համաձայն՝ մարտին 25.8 տոկոսով աճել է նաև ներմուծումը։ Թուրքիա է ներմուծվել ընդհանուր առմամբ 23 մլրդ 679 մլն դոլարի ապրանք։

Նախարարը հայտնել է, որ արտաքին առևտրի դեֆիցիտը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համամեատ նվազել է 14.2 տոկոսով` հասնելով 4.7 մլրդ դոլարի:

Տարվա առաջին եռամսյակում Թուրքիա ներմուծման ծավալներն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.7 տոկոսով՝ կազմելով 61 մլրդ դոլար, իսկ արտահանման ծավալները աճել են 17.3 տոկոսով (50 մլրդ դոլար): Նրա խոսքով, առաջին եռամսյակում գրանցված այս ցուցանիշը իր երկրի բոլոր ժամանակների համար ամենաբարձրն է:

Այլ հոդվածներ
Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ
Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ
Աշխարհի 14 քաղաքներում լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
Աշխարհի 14 քաղաքներում լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո
«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո
Մեկնարկել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
Մեկնարկել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը