Աշխարհ
Պուտինն Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Պուտինն Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը 01/04/2021 15:06

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

բեռնափոխադրում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ կայուն է, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը պահպանվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները դրական են գնահատել ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:

«Հաշվի առնելով Բաքվում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման աշխատանքների ընթացքը, որն իրականացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այլ հոդվածներ
Ֆրանսիացի պատգամավոր. Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին
Ֆրանսիացի պատգամավոր. Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին
Լիտվայում կարանտինի պատճառով տարեցների մոտ ուտելիքի գումար չի մնացել
Լիտվայում կարանտինի պատճառով տարեցների մոտ ուտելիքի գումար չի մնացել
Բրիտանիան նավեր կուղարկի դեպի Սեւ ծով
Բրիտանիան նավեր կուղարկի դեպի Սեւ ծով
Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
ԵԽ պատգամավորը «ռազմավարի պուրակի» հետ կապված՝ հրատապ հարցում է ուղարկել ԵՄ հանձնաժողով
ԵԽ պատգամավորը «ռազմավարի պուրակի» հետ կապված՝ հրատապ հարցում է ուղարկել ԵՄ հանձնաժողով