Փոխհրաձգություն Ստամբուլում. սպանվել է Ադրբեջանի քաղաքացի
Մարտի 31-ի երեկոյան Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում 2 զինված խմբերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը, փոխհրաձգության հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացի, մի սիրիացի վիրավորվել է։ |