Մշակույթ
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը
Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը 31/03/2021 17:46

Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը

բեռնափոխադրում

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ից 13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, 2021-ին ևս միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները (մինչև 13 տ.) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված ցանկացած գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տ.)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, նաև հնարավորություն կունենան ձայանագրվելու ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում է նաև դրամական պարգևատրություն երկու խմբերի հաղթողների, ինչպես նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների համար:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի ֆեյսբուքյան էջին մինչև մայիսի 10-ը՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, նաև ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր (ընթերնելի) տարբերակով): Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 8-ն է:

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Այլ հոդվածներ
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները
Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները
Հայկ Պետրոսյանը «Մի ձայն» մենահամերգին կկատարի իր հեղինակային ստեղծագործությունները
Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան
Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան
Նախագահն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
Նախագահն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ
«Այս կյանքում այսքանը…». անցկացվեց պատերազմում զոհված Գագիկ Խաչատուրյանի հիշատակին նվիրված համերգ