Life
#Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել #Discord-ը. #Bloomberg
#Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել #Discord-ը. #Bloomberg 23/03/2021 23:37

#Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել #Discord-ը. #Bloomberg

բեռնափոխադրում

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft ընկերությունը բանակցություններ է վարում Discord սոցիալական ցանցն ավելի քան 10 միլիարդ դոլարով գնելու շուրջ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:
Գործակալությունը նշում է, որ Discord-ը բանակցություններ է վարում նաև այլ պոտենցիալ գնորդների հետ, սակայն պայմանավորվածություններ դեռ չեն կնքվել: Միևնույն ժամանակ գործակալության զրուցակիցներից մեկն ասել է, որ ընկերությունն ավելի շուտ հրապարակային կդառնա, քան կդիմի վաճառքի։
Նշվում է, որ նախկինում Discord-ը դիմել է Microsoft-ին՝ ընկերության նկատմամբ հետաքրքրությունը գնահատելու համար։ Աղբյուրների խոսքով՝ սոցցանցերի հետ բանակցությունները վարել է Microsoft-ի խաղային կոնսուլների ստեղծմամբ զբաղվող բաժնի ղեկավար Ֆիլ Սփենսերը:
Discord սոցիալական ցանցը, որը ստեղծվել է 2015 թվականին, ի սկզբանե եղել է որպես խաղացողների (գեյմերների) համար հարթակ: Այն թույլ է տալիս շփվել վիդեո և ձայնային կապի, ինչպես նաև հաղորդագրությունների միջոցով. Discord-ի տվյալներով՝ սոցցանցն ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր ունի։

Այլ հոդվածներ
«Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
«Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
«Երբ հորս ասացի եղբորս մահվան մասին, հարցրեց՝ տղուս խփե՞լ են». Տիգրան Ասատրյան
«Երբ հորս ասացի եղբորս մահվան մասին, հարցրեց՝ տղուս խփե՞լ են». Տիգրան Ասատրյան
«Ներդաշնակ զույգ». Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ
«Ներդաշնակ զույգ». Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ
«Իրար ցավը տանող ժողովուրդը ե՞րբ սովորեց իրար անհատակ ցավ տալ». Նազենի Հովհաննիսյան
«Իրար ցավը տանող ժողովուրդը ե՞րբ սովորեց իրար անհատակ ցավ տալ». Նազենի Հովհաննիսյան
«Գիտեի, որ համբույրի տեսարան եմ ունենալու». Լիլիթ Սարգսյան
«Գիտեի, որ համբույրի տեսարան եմ ունենալու». Լիլիթ Սարգսյան