Մշակույթ
Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում Հովհաննես Մարգարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես կբացվի
Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում Հովհաննես Մարգարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես կբացվի 23/03/2021 15:05

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում Հովհաննես Մարգարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես կբացվի

Ալ. Թամանյանի անվան  ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պատրաստվում է նոր ցուցադրության, որն աշխատանքային փուլում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը նվիրված կլինի Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի 120-ամյակին:

Կցուցադրվեն Մարգարյանի ամենահայտնի գործերի ոչ այնքան հայտնի գծագրերն ու նախապատրաստական աշխատանքները: Ներկայացվելու է նաև Կոնյակի գործարանի շենքի այն գծագիրը, որի վրա իր հաստատող ստորագրությունն է դրել Անաստաս Միկոյանը:

Հովհաննես Մարգարյանը ծնվել է 1901 թվականին Նախիջևանի շրջանի Քաղաքիկ գյուղում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Ինը տարեկանում տեղափոխվում է Երևան (Էրիվան), որտեղ սովորել և ավարտել է ավագ դպրոցը (պրոգիմնազիա), այնուհետև սովորել է դասական գիմնազիայում և ավարտել 1920 թվականին։ 1921-1928 թվականներին սովորել է ԵՊՀ-ի տեխնիկական ֆակուլտետում, որտեղ դասավանդում էին Եվրոպայի և Ռուսաստանի մշակութային կենտրոններում ուսում ստացած և աշխատած ականավոր պրոֆեսորներ:

Նա եղել է ԽՍՀ Շինարարության և ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, եղել է ՕՊՐԱ-ի (Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպության) հիմնադիր-անդամներից, «Հայպետնախագիծ» տրեստի գլխավոր ճարտարապետ, ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության պետ, Միասնական Ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտի թիվ 2 արվեստանոցի ղեկավար, հետո նույն ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, եղել է «Երևաննախագիծ»  ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ։

Մարգարյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնք ձևավորում են քաղաքների ճարտարապետական տեսքը։

Այլ հոդվածներ
Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ
Ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ
«Երևանյան բեսթսելեր». «Գաղտնիքների տիրակալը»՝ առաջատար, հայ գրականություն, մայիս, 2021
«Երևանյան բեսթսելեր». «Գաղտնիքների տիրակալը»՝ առաջատար, հայ գրականություն, մայիս, 2021
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր
Այսօր կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը
Այսօր կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները
Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում. հիմնական տարբերությունները