Life
«Գիտեի, որ համբույրի տեսարան եմ ունենալու». Լիլիթ Սարգսյան
«Գիտեի, որ համբույրի տեսարան եմ ունենալու». Լիլիթ Սարգսյան 12/03/2021 19:02

«Գիտեի, որ համբույրի տեսարան եմ ունենալու». Լիլիթ Սարգսյան

բեռնափոխադրում

«Ախթամար» հեռուստասերիալի վերջին սերիաների զարգացումների մասին պատմել ենք: Մարիի դերակատար Լիլիթ Սարգսյանի հետ խոսել ենք իր կերպարի մասին, եւ ոչ միայն: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել վերջերս իրականացրած նոր ֆոտոշարքը:

«Շատ եմ սիրում լուսանկարվել, բայց զբաղվածության պատճառով հաճախ չեմ իրականացնում ֆոտոշարքեր: Շուտով սպասեք նոր լուսանկարների: Այս մեկի ժամանակ ներկայացել եմ որպես մոդել՝ ցուցադրելով Մարիաննա Պետրոսյանի մոդելավորած հագուստները»,- նշել է Լիլիթը:

Լիլիթ Սարգսյանը


Մարիի կերպարի մասին խոսելիս էլ ասել է.«Ինչքան էլ հեռուստադիտողն իմ կարծիքը չկիսի, ինձ համար այս կերպարն ի սկզբանե բացասական չի եղել: Նա սիրո պակաս ուներ. ծնողներից չստանալով բավարար սեր՝ աշխարհի եւ մարդկության հանդեպ չարացել էր: Վատ կյանքը հաճախ մարդկանց նման քայլերի դրդում է, ու նրանց հոգեբանությունը մենք դժվար ենք հասկանում կամ շատ դեպքերում չենք էլ հասկանում: Նմանություններից կառանձնացնեմ ձգտումը»:

Լիլիթ Սարգսյանը


Նրանից հետաքրքրվել ենք նաեւ՝ հեշտ է համաձայնել նկարահանվել համբույրի տեսարանում.«Ի սկզբանե գիտեի, որ նման տեսարան եմ ունենալու. նախապես քննարկել էինք: Հեշտ է այնքանով, որ բոլորս գիտակցում ենք՝ ինչն ինչի համար է արվում: Ինձ համար դա նորմալ է, քանի որ դերասանի մասնագիտությունն ընտրելիս խորապես պիտի հասկանաս՝ պատրաստ ես լիարժեք կատարել գործդ, թե ճանապարհին թերացումներ ես ունենալու: Իսկ «Հայաստանում չեմ նկարահանվի համբույրի տեսարանում» արտահայտությունն ինձ համար մի փոքր ծիծաղելի է. եթե դերասան ես ու Հայաստանում աշխատող, ապա որտե՞ղ: Բայց դա, իհարկե, ընտրություն է, որը քննարկելը, կարծում եմ, անիմաստ է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Սարգսյանը

Այլ հոդվածներ
«Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
«Ռումբ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
«Երբ հորս ասացի եղբորս մահվան մասին, հարցրեց՝ տղուս խփե՞լ են». Տիգրան Ասատրյան
«Երբ հորս ասացի եղբորս մահվան մասին, հարցրեց՝ տղուս խփե՞լ են». Տիգրան Ասատրյան
#Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել #Discord-ը. #Bloomberg
#Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել #Discord-ը. #Bloomberg
«Ներդաշնակ զույգ». Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ
«Ներդաշնակ զույգ». Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ հետ
«Իրար ցավը տանող ժողովուրդը ե՞րբ սովորեց իրար անհատակ ցավ տալ». Նազենի Հովհաննիսյան
«Իրար ցավը տանող ժողովուրդը ե՞րբ սովորեց իրար անհատակ ցավ տալ». Նազենի Հովհաննիսյան