Համացանց
Բավակա՛ն է, դուք արդեն տրորում եք մարդկային ցավն ու իր որդուն սպասող մոր վրա ղումար եք խաղում․Ն․ Զոհրաբյան
Բավակա՛ն է, դուք արդեն տրորում եք մարդկային ցավն ու իր որդուն սպասող մոր վրա ղումար եք խաղում․Ն․ Զոհրաբյան 08/03/2021 20:32

Բավակա՛ն է, դուք արդեն տրորում եք մարդկային ցավն ու իր որդուն սպասող մոր վրա ղումար եք խաղում․Ն․ Զոհրաբյան

բեռնափոխադրում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի այսօրվա հայտարարությանը, թե նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, սակայն Հայաստանում ներքաղաքական զարգացումները խոչընդոտել են գործընթացին։ 

«Է՛յ, դուք, չհամարձակվե՛ք ցավի վրա ղումար խաղալ

Այսօր Եռաբլուրը մայրաշատ էր։ Մայրերը, որ այսօր իրենց որդիներից ծաղիկներ ու սիրուն խոսքեր պիտի ստանային, իրենք էին իրենց որդիների սառը գերեզմանին ծաղիկներ տարել։

Մայրը սպանված որդուն տարել էր իր սիրած կակաչները, որ այս գարուն չստացավ իր որդուց։

Ու հնարավոր չէր նայել ձնծաղիկների եւ կակաչների տակ շնչող գերեզմաններին ու չխելագարվել։

Եւ իմքայլական մի կին հայտարարում է, որ անցյալ շաբաթ գերիների մեծ խումբ պիտի գար, բայց ներքաղաքական զարգացումները խոչընդոտեցին։ Ասելն էն է՝ որ ընդդիմության միտինգների պատճառով Ալիևը գերիներին չի վերադարձնում։

Լկտի, անամոթ, սրբապիղծ սուտ։

Գիտեք, Նիկոլի թիմից չկա ստորություն, լկտիություն, սուտ, անամոթություն, որ սպասելի չլինի։ Սրանք իրենց հաշմված իշխանությունը պահելու համար պատրաստ են սրբապղծության բոլոր հնարավոր ակտերի ու արարների։

Լսի՛ր, կին, չհամարձակվես քո ու քո նմանների իշխանությունը ծամոնի նման մի քիչ էլ ձգելու համար, գերության մեջ գտնվող մեր տղաների անունը շահարկել, չհամարձակվե՛ս Ալիևի մոտ պատանդառված տղաների ծնողների ցավն ու վիշտը ձեր անամոթ ու սրբապիղծ իշխանության ղումարբազությամբ մանիպուլացնել։

Բավակա՛ն է, դուք արդեն տրորում եք մարդկային ցավն ու իր որդուն սպասող մոր վրա ղումար եք խաղում։

Դո՛ւք, անարժաններ եւ անամոթներ։

Ռազմագերիների հետ քո իշխանությունը ոչ մի կապ չունի։ Ձեր քաղաքական ու հոգևոր երկվորյակ Ալիևը հայտարարում է, որ ինքը այլևս ռազմագերի չունի եւ մնացյալը դիվերսանտներ են։

Ու մեր տղաներին ու գերի կանանց պահում է որպես քաղաքական բազարի վալյուտա։ Եվ երբ որոշի վերադարձնել մեր տղաներին ու գերեվարված կանանց, մտքովդ չանցնի մտածել, որ քո իշխանությունը էդտեղ որևէ կապ է ունենալու։

Չհամարձակվե՛ք ձեր հայադավ մատներով տրորել մայրերի ցավը, ովքեր իրենց որդիների գերեզմաններին էին տարել այն կակաչները, որ այսօր չստացան»,-գրել  է նա։

Այլ հոդվածներ
Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին
Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարին
Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ. Հովհաննես Խուդոյան
Առաջիկայում կունենանք դատական նիստ` քննիչի ու դատախազի որոշումների դեմ. Հովհաննես Խուդոյան
Փաշինյանի այցը Սյունիք ուղղորդվել է ինչ-որ մեկի կողմից. իրեն հիմա շատ հեշտ է մանիպուլացնել. Վահե Հակոբյան
Փաշինյանի այցը Սյունիք ուղղորդվել է ինչ-որ մեկի կողմից. իրեն հիմա շատ հեշտ է մանիպուլացնել. Վահե Հակոբյան
Անտառապահը կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր
Անտառապահը կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ
Բացառվում է, որ մենք հանդիպենք Փաշինյանին. նրան սպասող չկա. Գորիսի փոխքաղաքապետ