Արցախ
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ գլխավոր դատախազ
Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ գլխավոր դատախազ 06/03/2021 20:50

Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը. ԱՀ գլխավոր դատախազ

բեռնափոխադրում

ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հանձնարարական է տվել գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազներին ու դատախազության աշխատակազմի ղեկավարին` դատախազության ծառայողական ավտոմեքենաների օգտագործման վերաբերյալ: Համաձայն հանձնարարականի` այսուհետև դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաները կշահագործվեն միայն դատախազության վարորդների վարմամբ` բացառությամբ այն շրջանների դատախազների, ովքեր բնակվում են տվյալ շրջանի տարածքից դուրս` իրենց բնակության վայր և բնակության վայրից աշխատավայր մեկնելիս: Խստիվ արգելվում է ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը` բացառությամբ դատախազության բնականոն գործունեության ապահովման համար անհետաձգելի դեպքերի:
Ծառայողական նպատակներով դատախազությունից այլ վայր մեկնելու անհրաժեշտության դեպքում դատախազները կօգտվեն դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից դրա համար առանձնացված ծառայողական մեքենաներից: Հանձնարարականի համապատասխան կետերի պահանջների խախտում թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության «Դատախազության մասին» ԱՀ օրենքով և ԱՀ գլխավոր դատախազի հրամանով սահմանված կարգով:  

Այլ հոդվածներ
Հադրութի և Շուշիի տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան․ Արայիկ Հարությունյան
Հադրութի և Շուշիի տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան․ Արայիկ Հարությունյան
Ադրբեջանցի զինվորականի կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու գործը վարույթ է ընդունվել
Ադրբեջանցի զինվորականի կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու գործը վարույթ է ընդունվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնումն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնումն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
Երևանում ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Երևանում ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով