Հայաստան
«Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից». նախագահ
«Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից». նախագահ 01/03/2021 19:49

«Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից». նախագահ

բեռնափոխադրում

2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար, ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ:

Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման:

Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության և համերաշխության:

Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք:

Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար:

Հաղորդվում է նաև, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:

Այլ հոդվածներ
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն
Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը. Էլինար Վարդանյան
Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը. Էլինար Վարդանյան
Արմեն Սարգսյանն այցելել է Շուռնուխ․ տեսանյութ
Արմեն Սարգսյանն այցելել է Շուռնուխ․ տեսանյութ