Հայաստան
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ 01/03/2021 10:51

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ

բեռնափոխադրում

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 22-ից 28-ն գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 91 հրդեհի, 6 փլուզման, 1 հեղեղման, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 122 կենցաղային կանչ. տուժել է 73 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 7 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 171 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 143 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 

Այլ հոդվածներ
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն
Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը. Էլինար Վարդանյան
Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը. Էլինար Վարդանյան
Արմեն Սարգսյանն այցելել է Շուռնուխ․ տեսանյութ
Արմեն Սարգսյանն այցելել է Շուռնուխ․ տեսանյութ