Արցախ
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք 01/03/2021 10:24

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք

բեռնափոխադրում

 Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 962 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմըԶորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Այլ հոդվածներ
Հադրութի և Շուշիի տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան․ Արայիկ Հարությունյան
Հադրութի և Շուշիի տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան․ Արայիկ Հարությունյան
Ադրբեջանցի զինվորականի կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու գործը վարույթ է ընդունվել
Ադրբեջանցի զինվորականի կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու գործը վարույթ է ընդունվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնումն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնումն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
Երևանում ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Երևանում ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով