Արցախ
Բանակի կողքին եմ. կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. «Irakanum.am»
Բանակի կողքին եմ. կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. «Irakanum.am» 28/02/2021 18:00

Բանակի կողքին եմ. կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. «Irakanum.am»

բեռնափոխադրում

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, նա պատրաստվում է գլխի վիրահատության, գրում է Irakanum.am-ը և հիշեցնում, որ, պայմանավորված այս հանգամանքով, Ջալալ Հարությունյանը չի մեկնաբանում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը։

Աղբյուրին, սակայն, հաջողվել է կապ հաստատել Հարությունյանի հետ։ Նա հաստատել է տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։

«Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասել է Ջալալ Հարությունյանը և կարճ մեկնաբանել ԳՇ հայտարարությունը:

«Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանը հայտարարել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չստորագրել և առաևկություններով հետ է ուղարկել։ Նիկոլ Փաշինյանը ևս այն հետ է ուղարկել։ Այժմ եռօրյա ժամկետում նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանն էլ դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում:

Այլ հոդվածներ
Հադրութի և Շուշիի տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան․ Արայիկ Հարությունյան
Հադրութի և Շուշիի տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան․ Արայիկ Հարությունյան
Ադրբեջանցի զինվորականի կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու գործը վարույթ է ընդունվել
Ադրբեջանցի զինվորականի կողմից հայ վարորդների մեքենաների վրա քարեր նետելու գործը վարույթ է ընդունվել
Զոհված զինծառայողների աճյունների որոնումն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնումն այսօր շարունակվում է Հադրութի շրջանում
Երևանում ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Երևանում ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով
Վիտալի Բալասանյանը պատվաստվել է Sputnik-V պատվաստանյութով