Տեղի կունենա հայտնաբերված զինամթերքի վնասազերծում․ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է
ԱՀ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է․ Հարգելի հայրենակիցներ. ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ քիչ հետո Ստեփանակերտի մերձակայքում` Կրկժան թաղամասի հարևանությամբ, տեղի կունենա տարածքից հայտնաբերված զինամթերքի վնասազերծում։ Պայթյունի ձայնը լսելի կլինի նաև մայրաքաղաքում։ Խնդրում ենք չանհանգստանալ։