Տարածաշրջան
ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ
ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ 26/02/2021 23:30

ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

բեռնափոխադրում

Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերըը և ավիացիան փետրվարի 25-ին անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզումների նպատակն է եղել բարձրացնել ստեղծվող հաշվարկների համատեղ գործելու ներդաշնակության մակարդակը, ճշգրտել ՀՕՊ ստորաբաժանումների և ավիացիայի համատեղ խնդիրներն ու գործնականում դրանց կատարման կարգը;

 
 

Ըստ աղբյուրի՝ համատեղ շտաբային մարզումների ընթացքում զորատեսակները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, ճշգրտվել են մարտական հաշվարկների աշխատանքային խմբերը: «Շտաբային մարզումների մտահղացման համաձայն, առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, սահմանված ժամանակահատվածում համապատասխան պաշտոնատար անձինք գնահատել են իրադրությունը, մշակել առաջարկություններ հակառակորդի հարվածները հետ մղելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մարզումների շրջանակում հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ կառավարման կետում գործնականում խաղարկվել է ստեղծված օդային իրադրությունը:

 

Այլ հոդվածներ
Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ
Լոռու մարզում անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակման հնարավորություն ստանալ. ՀԲՃ
Աշխարհի 14 քաղաքներում լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
Աշխարհի 14 քաղաքներում լուռ ակցիաներ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո
«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո
Մեկնարկել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
Մեկնարկել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի հարցը