Հայաստան
«ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել»․ Ալեն Սիմոնյան
«ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել»․ Ալեն Սիմոնյան 25/02/2021 23:19

«ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել»․ Ալեն Սիմոնյան

բեռնափոխադրում

«Ես կարծում եմ՝ ծանոթ եք ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, և չուզենալով խորանալ «Իսկանդերի» պատմության մեջ, կարող եմ մի բան ասել, որ ուղղակի պետք է հետևություն անել՝ վարչապետի հայտարարությունը, վարչապետի կողմից ազատման հետ կապված հայտարարությունը, և այսօր, Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը, որ «Իսկանդեր» չի կիրառվել։ Այնտեղ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել,- «Հանրային հեռուստաընկերության» եթերում անդրադառնալով «Իսկանդերի» թեմային, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով,-մեր քաղաքացիներն այս երեք ինֆորմացիները կվերլուծեն և կհասկանան՝ ինչի մասին է խոսքը»։

Պ․ Ղազարյանի ճշտող հարցին, թե, այսինքն, «Իսկանդեր» չի՞ կիրառվել և վարչապետին ճիշտ չե՞ն զեկուցել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել։ Երեք ինֆորմացիան եկեք համադրենք, դնենք իրար կողքի և եզրակացությունները թողնենք հետագային։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հետո շատ զրուցելու բան կունենանք, և սրա հետ կապված շատ հետաքրքիր ինֆորմացիներ կլինեն, և նույնիսկ կարող է «Իսկանդերով» չսահմանափակվի»։

Այլ հոդվածներ
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
Կառավարությունը հաստատեց 2020-ի բյուջեի կատարողականը. Պարտքը հասել է ՀՆԱ-ի 63,5 տոկոսի
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ
ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպել է Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի հետ
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն
Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն
Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը. Էլինար Վարդանյան
Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը. Էլինար Վարդանյան
Արմեն Սարգսյանն այցելել է Շուռնուխ․ տեսանյութ
Արմեն Սարգսյանն այցելել է Շուռնուխ․ տեսանյութ