Քաղաքականություն
«Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ»․ Վիգեն Սարգսյան
«Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ»․ Վիգեն Սարգսյան 25/02/2021 21:02

«Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ»․ Վիգեն Սարգսյան

բեռնափոխադրում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայնորեն հայտնում է անվստահություն պատերազմի պայմաններում իր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին, կա երկու ելք` կամ փոխել ողջ ավագ սպայակազմը, կամ անցնցում հեռանալ: Երրորդը տրված չէ: Հատկապես` ռազմական իրական սպառնալիքի առերեսվող պետության պարագայում:
Առաջին տարբերակը կնշանակեր` թողնել բանակն առանց հրամկազմի և, հետևաբար` մատնել երկիրն անխուսափելի պարտութան: Ավելին, ես կդժվարանամ մտաբերել նման փորձ որևէ ժողովրդավարական երկրի պատմության մեջ:
Այս պահին արդեն ակտուալ չէ, թե ինչու ստացվեց այնպես, որ երկրի ողջ գեներալիտետը ստիպված եղավ հանրային հայտարարություններով խոսել դավաճանի հետ: Վստահ եմ, որ դրան նախորդել են հաղորդակցման անհամեմատ ավելի զուսպ ձևեր, որոնք նիկոլը կամ չի հասկացել, կամ, ավելի հավանական է, չհասկանալու է տվել: Ինչպես չհասկանալու էր փորձում տալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, երկրի Նախագահի, քաղաքական բոլոր ուժերի բազմաթիվ հորդորներն ու ուղերձները:
Ի դեպ, ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ: Հեղաշրջում անողներն երկարաշունչ հայտարարություններ տարածում են երկրի ղեկավարին մեկուսացնելուց հետո, ոչ թե առաջ: Տվյալ պարագայում կա անվստահության ու հարգանքի բացակայության հստակ շարադրանք, որն արդեն իսկ հանգեցրել է հրամանատրման շղթայի տրամաբանության խեղման, ինչը չի կարելի հանդուրժել և ոչ մի րոպե: Դրա վառ ապացույցն է բանակի սպայակազմին հրապարակից հրամաններ իջեցնելու խղճահարություն առաջացնող փորձերը»:

Այլ հոդվածներ
Չեմ կարող լռել սյունեցիների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքի, ակնհայտ խախտումների մասին. իրավապաշտպան
Չեմ կարող լռել սյունեցիների նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքի, ակնհայտ խախտումների մասին. իրավապաշտպան
ԱԺ-ում դռնփակ նիստում տող առ տող պետք է ներկայացվի Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը. Փաշինյան
ԱԺ-ում դռնփակ նիստում տող առ տող պետք է ներկայացվի Ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերը. Փաշինյան
Դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել Փաշինյանի դեմ բողոքող սյունեցիների դեմ
Դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը՝ նյութեր նախապատրաստել Փաշինյանի դեմ բողոքող սյունեցիների դեմ
Նիկոլ Փաշինյանը Սյունիքում այցելել է ՊՆ N զորամաս. Մանե Գեւորգյան
Նիկոլ Փաշինյանը Սյունիքում այցելել է ՊՆ N զորամաս. Մանե Գեւորգյան
Լարված իրավիճակ՝ Երևանի Բաղրամյան 70 հասցեում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ» (ֆոտո)
Լարված իրավիճակ՝ Երևանի Բաղրամյան 70 հասցեում. ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ «Կարմիր բերետներ» (ֆոտո)