Իրավունք
Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր
Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր 24/02/2021 16:50

Բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված գողության մի շարք դեպքեր

բեռնափոխադրում

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Արմավիրի մարզում կատարված  գողության մի շարք դեպքեր:                                                                                                                                                                                                                Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նախնական դիտավորությամբ, օգտվելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երվանդ Քոչար փողոցում գտնվող արհեստանոցի դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել ներս և հափշտակել տարբեր արժողության կենցաղային իրեր՝ քաղաքացուն  պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: 

Բացի այդ, 2018-2020թթ. ընթացքում, 53-ամյա տղամարդը մի քանի անգամ  երկաթյա ձողով բացելով Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 204 հասցեի մայթեզրին գտնվող  դիտահորի կափարիչը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և իր հետ նախապես վերցրած գյուղատնտեսական մկրատով կտրելով հեռախոսային մալուխը՝ գաղտնի հափշտակել է այն՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  53-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի  2-րդ և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով (3 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այլ հոդվածներ
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը