Աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 112 միլիոն դեպք է գրանցվել
23/02/2021 15:09
Աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 112 միլիոն դեպք է գրանցվել
Աշխարհի արդեն ավելի քան 112 միլիոն բնակիչ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից ավելի քան 286 հազարը՝ վերջին օրվա ընթացքում, վկայում են Worldometers վիճակագրական կայքի տվյալները: Փետրվարի 23-ի դրությամբ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 112 255 375 դեպք, որոնցից 87 776 470-ն ապաքինվել է, իսկ 2 484 826-ը՝ մահացել: Վերջին 1 օրվա ընթացքում հաստատվել է վարակի 286 116 դեպք: Վարակվածների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ը, որտեղ COVID-վարակվածների թիվը կազմում է 28,8 միլիոն: 2-րդ տեղում Հնդկաստանն է՝ 11 միլիոն դեպք, 3-րդում ՝ Բրազիլիան՝ 10,2 միլիոն վարակված։ Միացյալ Նահանգներում 5-օրյա սուգ է հայտարարվել կորոնավիրուսի զոհերի հիշատակին, որոնց թիվը երկրում գերազանցել է կես միլիոնը: