Համացանց
Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է հայկական գրանցմամբ ինքնաթիռի առևանգման մասին լուրերին
Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է հայկական գրանցմամբ ինքնաթիռի առևանգման մասին լուրերին 23/02/2021 13:52

Քաղավիացիայի կոմիտեն արձագանքել է հայկական գրանցմամբ ինքնաթիռի առևանգման մասին լուրերին

բեռնափոխադրում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն արձագանքել է շրջանառվող լուրերին, թե Հայաստանում գրանցված Boeing 737 տիպի օդանավ է առևանգվել: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հայտարարությունը:

«Հարգելի քաղաքացիներ, 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: «Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,- գրել է Ճաղարյանը:

Այլ հոդվածներ
«Անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց». Էդմոն Մարուքյան
«Անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց». Էդմոն Մարուքյան
«Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ». Արփինե Հովհաննիսյան
«Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ». Արփինե Հովհաննիսյան
Ինչքան ամուր մենք այստեղ կանգնած լինենք, այնքան ամուր կլինեն նախագահն ու բանակը. Վազգեն Մանուկյան
Ինչքան ամուր մենք այստեղ կանգնած լինենք, այնքան ամուր կլինեն նախագահն ու բանակը. Վազգեն Մանուկյան
«Նիկոլը գոյություն չունի, և վերջ». Իշխան Սաղաթելյան
«Նիկոլը գոյություն չունի, և վերջ». Իշխան Սաղաթելյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի