Մոսկվայում ամենացուրտ գիշերն է գրանցվել
23/02/2021 12:17
Մոսկվայում ամենացուրտ գիշերն է գրանցվել
Մոսկվայում փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերն ամենացուրտն է եղել ձմռան սկզբից: Այդ մասին հաղորդել է «Метеоновости» կայքը: Օդի ջերմաստիճանը մինուս 24 աստիճանիցից ցածր է եղել: «Առավոտյան ժամը 7-ին օդի ջերմաստիճանը նվազել է մինչև մինուս 24,1 աստիճան: Դա նշանակում է, որ անցած գիշերը մայրաքաղաքում ամենացուրտն է եղել այս ձմռան ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նախորդ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 18-ին՝ մինուս 23,6 աստիճան: