Համացանց
«Մեզ հայտնեցին, որ Արցախ գնալու համար թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից». Դավիթ Տոնոյան
«Մեզ հայտնեցին, որ Արցախ գնալու համար թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից». Դավիթ Տոնոյան 23/02/2021 10:00

«Մեզ հայտնեցին, որ Արցախ գնալու համար թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից». Դավիթ Տոնոյան

բեռնափոխադրում

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը պատերազմի օրերից մինչև հիմա շարունակում է օգնություն ուղարկել բանակին, տեղահանված ընտանիքներին, զոհված զինծառայողների ընտանիքներին: Այդ մասին նա հայտնել է «168 ժամ»-ի եթերում:

Դավիթ Տոնոյանն ասել է, որ մեկ շաբաթ առաջ, երբ հերթական բեռն էին տեղափոխում Արցախ, նախօրոք Երևանում Արցախի ներկայացուցչության կողմից տեղեկացվել են, որ պետք է, այսպես ասած՝ վիզա ստանան՝ Արցախ մուտք գործելու համար, քանի որ խմբում եղել են ոչ ՀՀ քաղաքացիներ. «Սահմանապահ կետում հարցեր առաջացան, այսինքն՝ կամ իրենք ամբողջ ինֆորմացիան չունեին, կամ նոր օրենքներ են դուրս եկել՝ մեր վիզա ստանալուց մինչև Բերձոր հասնելու պահը, որովհետև ծառայողներից մեկը հայտարարեց, որ մեր ստացած վիզան ուժ չի ներկայացնում, քանի որ թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից, ինչին մենք պատասխանեցինք, որ կարգն այս պահին այսպիսին է, եղել է պաշտոնական հայտարարություն և՛ Արցախի ԱԳՆ-ի կողմից, և՛ Հայաստանի պատկան մարմինների կողմից, որ կա կոնկրետ ձև՝ ինչպես ստանալ թույլտվություն՝ Արցախ մեկնելիս: Մենք անցանք, բայց եղել են դեպքեր, երբ այլ երկրի քաղաքացիներ ունեցել են խնդիր՝ Արցախ մտնելիս, բայց չեմ կարող պնդել՝ թույլտվությունը պետք է ստանան երրո՞րդ կողմից, թե՞ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
«Մեզ հայտնեցին, որ Արցախ գնալու համար թույլտվություն է պետք Ադրբեջանի ԱԳՆ-ից». Դավիթ Տոնոյան

Այլ հոդվածներ
«Ոզնուն էլ ա պարզ, թե ինչից հետո եղավ Գլխավոր շտաբի հայտարարությունը». Իզաբելլա Աբգարյան
«Ոզնուն էլ ա պարզ, թե ինչից հետո եղավ Գլխավոր շտաբի հայտարարությունը». Իզաբելլա Աբգարյան
«Ասում եք՝ կներե՞ք». Կարին Տոնոյան
«Ասում եք՝ կներե՞ք». Կարին Տոնոյան
ՀՀ Զինված ուժերը հայտարարություն է տարածել
ՀՀ Զինված ուժերը հայտարարություն է տարածել
«Անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց». Էդմոն Մարուքյան
«Անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց». Էդմոն Մարուքյան
«Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ». Արփինե Հովհաննիսյան
«Երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դըմփ-դըմփ հո՜ւ». Արփինե Հովհաննիսյան