Ընդդիմությունը փակել է Ֆրանսիայի հրապարակի բոլոր 4 մուտքերը
ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» երթի մասնակիցները երթի կազմակերպիչ ՀՅԴ-ական ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրահանգով փակեցին Ֆրանսիայի հրապարակի բոլոր 4 մուտքերը՝ Սայաթ Նովա փողոցի, Բաղրամյան պողոտայի ու Մաշտոցի պողոտայի երկու ուղղություններով: Հիշեցնենք՝ նրանք երթը սկսել էին Կոմիտասի պողոտայից՝ շարժվելով Բաղրամյան պողոտայով և կանգ առնելով Ֆրանսիայի հրապարակում՝ սկսելու համար անհնազանդության ակցիաները:
|