Տարածաշրջան
Թբիլիսիում ակտիվիստների ու ոստիկանների միջև բախում է եղել. 20 մարդ ձերբակալվել է
Թբիլիսիում ակտիվիստների ու ոստիկանների միջև բախում է եղել. 20 մարդ ձերբակալվել է 19/02/2021 21:06

Թբիլիսիում ակտիվիստների ու ոստիկանների միջև բախում է եղել. 20 մարդ ձերբակալվել է

բեռնափոխադրում

Թբիլիսիում ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել, որոնք փորձել են Վրաստանի խորհրդարանի դիմաց վրաններ տեղադրել։Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ձերբակալվածների թվում հասարակական կազմակերպությունների ու ընդդիմադիր շարժումների  ակտիվիստներ են, որոնք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վերջին երկու ամսվա ընթացքում նրանց վրանները տեղադրված էին խորհրդարանի շենքի ետնամուտքի մոտ. այսօր ցուցարարները որոշել էին դրանք Ռուսթավելի պողոտա տեղափոխել։ Ոստիկանությունը թույլ չի տվել. վարչական կարգով ձերբակալվել է 10 մարդ` հասարակական կարգը խախտելու, իրավապահ մարմնին դիմադրություն ցուցաբերելու հիմքով։

Ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները խոչընդոտել են մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությանը` զբաղեցնելով երթևեկելի մասը։ Ակտիվիստներն էլ ոստիկանությանը մեղադրել են իրենց վրանները գողանալու և ձերբակալության ընթացքում բռնություն կիրառելու մեջ։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ռուսթավելի փողոցում երթևեկությունը դժվարացել է։

Այլ հոդվածներ
Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր
Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը. կա վիրավոր
ՄԻՊ-ը ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գյուղերի բնակիչների համար առաջացած խնդիրներից մի քանիսը
ՄԻՊ-ը ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում գյուղերի բնակիչների համար առաջացած խնդիրներից մի քանիսը
ՀՕՊ զորքերը և ավիացիան անցկացրել են համատեղ կրակային կառավարման շտաբային մարզումներ

Վաղը Կապանի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու
Վաղը Կապանի հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու